ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Աղոթարան

Աղոթարան
24.02.2026 | 22:00
Ամենատես Արարիչ,
Դու ես իմ ուժը, իմ պաշտպանությունը, իմ խաղաղության աղբյուրը։
Տեր, անգին իմաստությամբ լցրու ինձ,
որ նույնիսկ դժվարությունների մեջ իմանամ քո խորհուրդը և վստահությամբ առաջ շարժվեմ։
Թող իմ հոգին խաղաղության ու համբերության մեջ մնա,
և թող իմ սիրտը մնա բաց՝ ընդունելու Քո սերն ու առաջնորդությունը։
Օրհնյա՛լ է Քո անունը՝
այսօր, վաղը և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3499

Մեկնաբանություններ